Արցախի նախագահն այցելել է մարտական ընկերոջ՝ «Փոքրիկի» շիրիմին. նա հետմահու պարգևատրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյանէջում գրել է, որ այսօր մի խումբ ընկերներով այցելել են իրենց մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:

«Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, այլև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով:

Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:

Հիշատակդ անմար է մեր սրտերում…

Հ. Գ. Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Արայիկ Հարությունյանը:

--00—ԼՄ