ԼՀԿ պատգամավորներն այցելել են Արմավիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԼՀ խմբակցության պատգամավորները հուլիսի 21-ին այցելել են Արմավիր քաղաք։ Այս մասին հայտնում են ԼՀԿ-ից:

Պատգամավորները եղել են Արմավիրում գործող չրի արտադրամասում, շրջել քաղաքում, լսել և պատասխանել քաղաքացիների հնչեցրած հարցերին՝ ներքաղաքական, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական ոլորտների վերաբերյալ։

--00--ԱԹ