Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ թիրախավորելով մեր զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

զինվոր

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ է վարել հայ զինծառայողների ուղղությամբ։

«Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։

Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։

Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»,-հայտնում է Շուշան Ստեփանյանը։

--00—ԼՄ