Նախկինում գիտեինք՝ արկերը որտեղից պետք է գան, ԱԹՍ-ների օգտագործումը մարտահրավեր էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտնել է, որ սահմանում խաղաղ է, բայց զգոնությունը թուլացված չէ։ Բնակչությունը վերադարձել է բնականոն կյանքի, մարդիկ բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են։

Խոսելով թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների մասին՝ նա նկատել է, որ ԱԹՍ-ների մասսայական  օգտագործումն առաջին անգամ էր Տավուշի մարզում պատերազմական գործողություների մեջ, ինչը մարտահրավեր էր։

«Մենք գործ ունեինք նոր իրավիճակի հետ։ Եթե նախկինում գիտեինք՝ արկերը որտեղից պետք է գան, ունեինք բնական պատսպարաններ, այս անգամ հասկացանք, որ այդ հնարավորությունը չկա, նոր մոտեցումներ պետք է իրականացվեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում մարդիկ մի փոքր թուլացել էին՝ մտածելով, որ էլ չեն օգտագործի ապաստարանները, բայց ստիպված եղան վերադառնալ դրան։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ