Ամբողջ կեղտն ու մուրն այս օրերին, հուսով եմ, իջավ հատակ ու էլ չի բարձրանա. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի համոզմամբ, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակը բարձրության վրա է, հասարակություն էլ՝ բանակի հետ է: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Քոչարյանը նշեց՝ այո, մենք խաղաղասեր ենք, բայց եթե դիմացինը դա չի հասկանում, պետք է ստիպել խաղաղության:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սահմանային լարված իրավիճակը մի կողմ դրեց հասարակության տարանջատվածությունը: «Պետք է պահենք միմյանց չտարանջատելու մթնոլորտը, հետ չգնանք սև ու սպիտակի դաշտ: Եթե նորից հետ գնանք դրան, ապա կկորցնենք մեր դեմքը, ինքներս մեզ: Ամբողջ կեղտն ու մուրն այս օրերին, հուսով եմ, իջավ հատակ ու էլ չի բարձրանա»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ