Քիչ առաջ ստորագրեցի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

արարատ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ 

«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-գրել է Արարատ Միրզոյանը։

--00—ԼՄ