Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է stopcov.ge կայքը:

Հուլիսի 22-ի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1073 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 907:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

--0--ԿԿ