Երևանում գազազած շները հարձակվել են մեքենայի վրա ու «ջարդուխուրդ» արել այն. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

մեքենա

Այսօր՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գազազած շների ոհմակը հարձակվել է մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, «ուղիղ իմաստով կերել են»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից Գոհար Աղաջանյանը և կից լուսանկար ու տեսանյութ հրապարակել:

«Հիմա, խնդրում եմ, ինձ ասեք, հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:

Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ՛, դուք լա՞վ եք»,-գրել է քաղաքացին:

--00—ԼՄ