Ծառուկյանի խափանման միջոցի մասին վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանները դեռ չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

Գագիկ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հրապարակումից 12 օր անց պաշտպանական կողմը դեռևս չի ստացել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։

Պաշտպանն աղբյուրն հայտնել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կքննարկվի Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հարցը, իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանում չի կարող նոր քննարկում լինել։ Իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախ պետք է ստանան Վերաքննիչ դատարանի որոշումը, որից հետո արդեն պարզ կլինի, թե երբ և ով պետք է քննի խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբաիիերի բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։

--00—ԼՄ