ԱԺ պատգամավորներն արձակուրդ են գնում, Արարատ Միրզոյանը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել պատգամավորներին ամենամյա հերթական արձակուրդը տրամադրելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 15 աշխատանքային օր,  2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ