Եղեգնաձորում կառուցվում է վերելակով, արևայիին ջրատաքացուցիչներով ու թեքահարթակներով դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է, թե ինչ է կառուցվելու Վայոց Ձորի մարզում առաջիկա ամիսներին:

Ըստ այդմ, Եղեգնաձորում վերակառուցվում են 2-րդ և 5-րդ մանկապարտեզները, կտեղադրվեն արևայիին ջրատաքացուցիչներ: Շահառու երեխաների թիվը 210 է: Այս մանկապարտեզները կառուցվել են 1970-ականներին և այս ընթացքում առաջին անգամ են հիմնովին նորոգվում ու վերակառուցվում:

Եղեգնաձորում զրոյից կառուցվում է նոր դպրոց, այն կունենա վերելակ, թեքահարթակներ, արևայիին ջրատաքացուցիչներ: Շահառու աշակերտների թիվը 432 է: Ներդրվել է 1,17 մլրդ դրամ:

--00—ԼՄ