Ռոման հաղթեց 6։1 հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

սպորտ

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահ ՍՊԱԼ-ին եւ խնդիրներ չունեցավ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 6։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռոման» 61 միավորով 5-րդն է եւ 2 միավոր առաջ է 6-րդ տեղում ընթացող «Միլանից»։ ՍՊԱԼ-ը 19 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ կլքի Ա Սերիան։-

-0--ԿԿ