Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 55 պացիենտ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

կորոնավիրուս

Հուլիսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում, նրանցից 54-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6919 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5565 նմուշառման հետազոտություն, հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 982 քաղաքացի, նրանցից 306-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 422 բնակիչ։

48 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք։

--00—ԼՄ