ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իսպանացի սենատոր Վիսենց Վիդալն այսօր գրավոր հարցում է ուղարկել Սենատին, որում, մասնավորապես, նշել է.
«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»:
Իր թվիթերյան էջում Վիսենց Վիդալը նշել է.
«Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»:
--00--ԱԹ