Հարվածել են հայկական գյուղերին. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

ջիմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ամբիոնից կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական գյուղերին, դպրոցներին, գործարաններին, և որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի: 

«Հուլիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական ԶՈՒ-երը մոտեցել են հայկական սահմանին, Տավուշի մարզում կրակել քաղաքացիական անձանց վրա, որից հետո հակամարտությունը սրվել է:

Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է այս օրերին չափազանց կարևոր ու կենսական նշանակություն ունեցող պաշտպանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են համավարակի ընթացքում:

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է խաղաղության հաստատման ուղղությամբ Արցախի հետ աշխատանքը»,-ասել է կոնգրեսականը, ապա հավելել, որ պետք է ավելացնել Հայաստանին տրվող աջակցության չափը, իսկ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունը պետք է վերանայել:

--00—ԼՄ