Ամերիաբանկ․ լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

բանկ

Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն  բանկը Հայաստանում։

ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է  2019 թվականի արդյունքների հիման վրա։ Վարկանիշային աղյուսակը՝ այստեղ։

Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։

SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու և գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ Փոքր և միջին ձեռնարկությունների համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

--0--ԿԿ