Մասնագետներն ուղևորվել են Տավուշ՝ չպայթած արկեր հայտնաբերելու և վնասազերծելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

ՊՈԱԿ

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։

--00--ԱԹ