Ծառուկյանն ու մյուսները թղթով գործազուրկ են, թուղթ-լավ մարդ են, բայց սահմաններ են անցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը համամիտ է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից հետո հասարակության տարանջատվածությունը, սևերի ու սպիտակների բաժանումը, երկրորդ պլան է մղվել:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ պատգամավորը նշեց, որ սահմանի պատերազմը խաղաղություն բերեց մեր ներսում, պետք է զարգացնենք այն: «Պետք է հասկանալ, ներքին խաղաղությունից այն կողմ կյանքն անտանելի է: Ամեն մի ճիշտ ու սխալի համար մարդկանց խոսքով գնդակահարել պետք չէ: Զինվորները նոր կետ դրեցին, պատասխանատու ենք դրա առջև, այն գանձ է, իրավունք չունենք տապալել: 18 տարեկան զինվոր երեխաները մեզ դաս տվեցին՝ ինչպես պետք է ապրել ու չատել միմյանց»,- ընդգծեց «Իմ քայլ»-ականը:

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից՝ պատգամավոր Մանուկյանն ասաց. «Ծառուկյանն ու մյուսները թղթով գործազուրկ են: Թղթով գրել են, թե աշխատանք չունեն, ամեն բան կնոջ կամ այլ ազգականների անունով են ձևակերպել: Այսպես ասած՝ թուղթ-լավ մարդ են, բայց սահմաններ կան, որ անցել են նրանք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ