ՀՅԴ ՀԵՄ-ը չի հանդիսանում ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների բողոքի ցույցերի կազմակերպիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

․

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը (ՀԵՄ) հանդես է եկել հայտարարությամբ․

«Սիրելի հետևորդներ, լրատվամիջոցների հարգելի գործընկեներ,

հայտնում ենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը չի հանդիսանում ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների բողոքի ցույցերի կազմակերպիչ։ Մենք պարզապես սատարում ենք իրենց կրթական իրավունքի համար պայքարող դիմորդներին և նրանց հարազատներին։

Բողոքի ցույցերը և բոլոր քայլերը որոշում և իրականացվում են դիմորդների կողմից։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը որպես կազմակերպիչ ներկայացնելը կարող է թյուրըմբռնում առաջացնել խնդրի առարկայի շուրջ՝ ուստի կոչ ենք անում բոլորին զերծ մնալ ցանկացած նման ձևակերպումից։

ՀՅԴ ՀԵՄ-ը աջակցել և շարունակելու է աջակցել Դաշնակցության գաղափարախոսությունից բխող, ազնիվ և արդար նպատակադրումներով իրականացվող բողոքի ակցիաներին»։

--0--ԱՀ