Խարբերդի ամառանոցների մոտ վագոն-տնակ է այրվել. հրդեհը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

հրդեհ

Հուլիսի 23-ին՝ ժամը 23։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են չշահագործվող վագոն-տնակ (մոտ 21 քմ) և մոտ 500 քմ խոտածածկույթ։

--00—ԼՄ