1,4 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ական

Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևն ընդունվել է: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ջեքի Սփիերի բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 ձայներով: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել: Հանձնաժողովը քննարկումից հանել է նաև Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը:

--00—ԼՄ