Կգերադասեի մանդատս ուտել, քան գործունեություն ծավալել այն ուժից դուրս, որի հետ մտել էի ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանըֆեյբուքյան իր էջում  գրել է․

«Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադ իր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը:

Պառլամենտական երկրի ամենաքաղաքական մարմնում որևէ քաղաքական ուժ չներկայացնող կամ ընտրություններում բավարար քվե չստացած ուժի ներկայացուցիչներ իմ համոզմամբ չպիտի լինեն: Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ գործչի աշխատանքն իր ընթացիկ կուսակցության հետ չի ստացվում կամ առկա են անլուծելի հակասություններ, ոչինչ չի խանգարում դուրս գալ և մեկ այլ թիմի հետ միասին պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչպես ասում են, կյանքն այդ կետում չի ավարտվում: Ամենայն հարգանքով գործընկերների որոշման հանդեպ (իսկ պարոն Սերգեյ Բագրատյանի` որպես պատգամավորի կարողությունները ես իսկապես շատ բարձր եմ գնահատում)` ինքս կգերադասեի մանդատս ուտեի, քան այն պահպանեի ու գործունեություն ծավալեի այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»:

--0--ԿԿ