«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք». Հայկ Մարությանը 64 ընտանիքի բանալի է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

1

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։

Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։

Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։

--00—ԼՄ