Ներկա իշխանությունը միշտ էլ ուզում է ներքին թշնամի ունենալ ու մոտիվացվել դրանով. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

«Խաղաղությունը լավ բան է, բայց այն չեն մուրում: Ավելին՝ ռազմական գործողությունների ժամանակ խաղաղասիրական ուղերձներ չեն հղում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով՝ թշնամու մասին սխալ պատկերացումներ ունեցողները թող մտածեն ու վերանայեն մոտեցումները:

Նա այն կարծիքին չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ֆոնին ատելության մթնոլորտը նահանջել էր, սևեր ու սպիտակներ տարանջատումը՝ երկրորդ պլան մղվել:

Մելիքյանը նկատել է՝ իշխանութունն անգամ այդ օրերին չէր դադարում թիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին: «Ներկա իշխանությունը միշտ էլ ուզում է ներքին թշնամի ունենալ ու մոտիվացվել դրանով: Եվ դա ոչ թե կամք չունենալու խնդիր է, այլ այդպիսի փիլիսոփայություն ունենալու»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ