Ազգային գրադարանի կայքը ենթարկվել է կիբերհարձակման. Հրաչյա Սարիբեկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

Սարիբեկյան

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.

«Այսօր՝ կեսօրին մոտ, Հայաստանի ազգային գրադարանի կայքը ամենայն հավանականությամբ ենթարկվել է կիբերհարձակման, որի հետևանքով այն դարձել է անհասանելի: Մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն: Սիրելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»:

--00--ԱԹ