Էլ մտածելու բան չունենք, համաճարակի վերջը սկսվում է․ Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

«Էլ մտածելու բան չունենք։ Համաճարակի վերջը սկսվում է։ Մենք անցանք նվազագույն իմունիզացված մարդկանց քանակը։ Թող մտածեն այն երկրները, որոնք թույլ չտվեցին իրենց ժողովրդի շրջանում ուժեղ իմունիզացիա ձևավորվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանն արդարացված չի համարում Covid19-ի դեմ նոր սերնդի պատվաստանյութ ստեղծելու հապշտապությունը՝ ընդգծելով դրա ռիսկայնությունը մարդկության վրա։

«Այն, ինչ գործարաններում պետք է արտադրվեր, հիմա արտադրվելու է մեր ներսում։ Սա ռիսկային է։ Այն գիտական մեծ քայլ է, բայց մի բան են առաջ քաշում, որի անվտանգությունը, վնասները հասկանալու համար տարիներ են պետք։ Սրանք հապճեպ քայլերն են, որոնք մարդկանց ոտքի են կանգնեցնելու իրենց իշխանությունների դեմ»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ