Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 16 միլիոնին, 9,7 միլիոնն ավաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

աշխարհ

Հուլիսի 25-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,945,330 է, որից 642,776-ը մահացել է, 9,742,879-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,493,412 է, որից 66,263 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,248,327 վարակման դեպք, որից 148,490-ը մահացել է, 2,028,074-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,071,763 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,348,200 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,337,022 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 800,849 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 85,385 է, Հնդկաստանում՝ 31,406, ՌԴ-ում՝ 13,046:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ