Ռուսաստանն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են երրորդ ուժերը. Փաշինյանի հարցազրույցը՝ РБК-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

ռբկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին:

«Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա:

Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին»,-գրել է Փաշինյանը:

--00—ԼՄ