Զոհված զինծառայող Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

1

Հայ-ադրբեջանական բախման ժամանակ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր վիրավորից 10 օր անց մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Այդ մասին հայտարարվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արթուրի հուղարկավորության ժամանակ։

Հուղարկավորությանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մուրադյանը ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին, և դեպքից 10-օր անց՝ հուլիսի 23-ին, զինվորական հոսպիտալում մահացել էր:

Արթուր Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում:

--00—ԼՄ