Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

վթար

Ճանապարհային ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 14-ին Կ. Ուլնեցի փողոցում խոշոր ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու և վարորդների ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Միսակ Վարդանյանը, իսկ Volkswagen-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գառնիկ Կիրակոսյանը։



Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել Գ. Կիրակոսյանը, ով աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Խոր Վիրապ վանական համալիրի քահանա, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Վարդանյանն աշխատում է «Մեսիստեխ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր։



--00--ԱԹ