Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն:

Այն վերաքննիչ դատարան մուտք է եղել հուլիսի 22-ին, իսկ հուլիսի 24-ին մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին։

--00--ԱԹ