Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների գործով ևս 9 մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

Մոսկվա
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ հուլիսի 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև բախումների գործով Մոսկվայի ոստիկանությունը ևս 9 մասնակից է ձերբակալել։ 

«Տղամարդուն մարմնական վնասվածքներ են հասցվել, խանութի ապակիներ են վնասվել։ Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել»,-նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։

--00—ԼՄ