Կորոնավիրուսի պատճառով Ասկերանի Այգեստան համայնքում ելումուտի հատուկ ռեժիմ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

պարետ

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում , որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:

Որոշումն ուժի մեջ է ժամը 18-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

--00—ԼՄ