Մոսկվայի ոստիկանությունը խնդրում է ձերբակալել ծեծկռտուքի մասնակից ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

police

Մոսկովյան ոստիկանությունը խնդրում է ձերբակալել Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դատարան է ստացվել միջնորդություն՝ Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ խափանման միջոց ընտրել ազատազրկումը: Երեքն էլ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ»,- ասել են դատարանից:

Միջնորդության քննությունը կսկսվի առաջիկայում: Նշենք, որ երեք կասկածյալներն էլ ադրբեջանցիներ են:

--00--ԱԹ