Մեզ մոտ այլևս խտրականություն չի լինի. «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

food-city

«Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենց շուկաներում այլևս խտրականություն չի լինի: «Կիևյան հրապարակ» կազմակերպության (որին պատկանում է «Ֆուդ Սիթի» շուկան) բաժնետերերի հայտարարության մեջ ասված է.

««Կիևյան հրապարակ»-ի բաժնետերերն ու սեփականատերերը մտադիր են հետագայում ևս հավատարիմ մնալ իրենց բոլոր օբյեկտներում անկախ ազգությունից հավասարության սկզբունքին, ուշադրությունը կենտրոնացնելով մեր օբյեկտներում հնարավորինս հարմար ու անվտանգ պայմանների ստեղծման վրա»:

Հիմնական շեշտադրումներն են.

Անվիճելի առաջնահերթություն է ռուսական օրենսդրությանը հետևելը,

Կազմակերպությունը հաշվի է առնում սպառողների, գործընկերների ու վարձակալների շահերը՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից:

Ավելի վաղ «Ֆուդ Սիթի»-ում հրաժարվել են ընդունել հայկական մրգերն ու բանջարեղենը: Շուկայի սեփականատերերը ծնունդով ադրբեջանցի Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են:

--00--ԱԹ