28 ժամով կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

հասարակական

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   28-ին ժամը 08.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--0--ԿԿ