Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնք արգելված է կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

հասարակական

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում 1 չպայթած զինամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:

--0--ԿԿ