Հակոբ Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 27, 24News

Հակոբյան

Արաբկիր վարչական շրջանը լուսանկարներ է տարածել Հակոբ Հակոբյան փողոցում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքներից:

«Հակոբ Հակոբյան փողոցը Երևանի ամենաբանուկ և ամենամարդաշատ փողոցներից է: Տեղի հնաբնակները, սակայն, չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցը վերանորոգվել։ Փոխարենը գոհունակությամբ հետևում են ընթացող աշխատանքներին։ Ավելի քան երեք տասնամյակ կուտակված խնդիրների շարքում ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման խնդիրներն են:

Հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների շրջանակում արդեն իսկ իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, նաև՝ վերանորոգման և վերատեղադրման, ոռոգման ջրագծի նորացման, լեդ-լամպերով փողոցային լուսավորության արդիականացման, 1,2 կմ երկարությամբ հողային շերտի մշակման և կանաչ գոտու ձևավորման աշխատանքներ: Այս պահին ընթանում են նաև մայթեզրերի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Հ. Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում»,- ասված է հրապարակման մեջ:

--00--ԱԹ