ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News
Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակվել.
«2020 թվականի հունիսի 30-ին Պիոմբինոյի համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր լիակատար համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին պատմական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար նրա պայքարում:
Շնորհակալություն, Պիոմբինո»։
--00--ԱԹ