Կարմիրգյուղի տներից մեկի հողամասից հայտնաբերվել է 10 կգ կշռով կանեփի 85 թուփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

Հուլիսի 23-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Կարմիրգյուղի տներից մեկում։

Տանը կից հողամասից հայտնաբերվել է կանեփի 85 թուփ՝ 10 կգ կշռով:
74-ամյա տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածն իրենն է:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ