Մանդատից զրկված Ծառուկյանն ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա իշխանության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Իշխանության խնդիրն այսօր Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես քաղաքական դաշտից մեկուսացնելն է, որովհետև Ծառուկյանն է այն բևեռը, ում շուրջ կարող են ընդդիմադիր ուժերը համախմբվել և վտանգ ներկայացնել իշխանության համար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հավելելով, որ իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում և ինչ ցանկանան, Նիկոլ Փաշինյանի կամքով կարող են կատարել:

«Բայց իշխանությունը չի հասկանում մի բան, որ եթե Ծառուկյանին մանդատից զրկեն, նա ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա հենց իշխանության համար, քան այն Ծառուկյանը, որն Ազգային ժողովում էր»,-ասել է Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ