Գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է Չինարիի, Ցղունի, Զանգակատան, Չիվայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

սահման

Հուլիսի 27-ի՝ լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ,

Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ,

Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ:

--00—ԼՄ