Աշխարհում վարակակիր է 16,6 մլն մարդ, ԱՄՆ-ում՝ 4,4, Բրազիլիայում՝ 2,4, Հնդկաստանում՝ 1,4մլն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

հնդկաստան

Հուլիսի 28-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16,651,803 է, որից 656,673-ը մահացել է, 10,237,472-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,691,106 է, որից 66,552 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,433,410 վարակման դեպք, որից 150,444-ը մահացել է, 2,136,603-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,146,363 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,446,397 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,484,136 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 818,120 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 87,737 է, Հնդկաստանում՝ 33,461, ՌԴ-ում՝ 13,354:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ