Շուտով պարզվելու է, որ Ստեփան Մաչյանը քույրս է. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր էջում մեկնաբանել է մամուլում շրջանառվող տեղեկաությունը, թե նախարարության ղեկը տվել է քրոջ ամուսնուն:

«Շուտով պարզվելու է, որ Ստեփան Մաչյանը քույրս է: Լավ, ի՞նչ աստիճանի ապաշնորհ լինես, որ գրածդ սուտը բանի նման չլինի»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Ավելի վաղ «Իրատես» թերթը գրել էր, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. հա՛մ խորհրդական է, հա՛մ օգնական, հա՛մ աշխատակազմի ղեկավար, հա՛մ բաժնի պետ, այլ խոսքով՝ գերատեսչությունը նրա ենթակայության տակ է:

«Ի դեպ, ասում են, անգամ նախարարի ծառայողական մեքենան էլ երբեմն նա է վարում: Ստացվում է՝ միայն նախարարի պաշտոնի պատասխանատուի անունն է դեռ Զարուհի Բաթոյան մնում, գործառույթներն ամբողջությամբ կատարում է փեսա Մաչյանը»,-գրել էր թերթը:

--00—ԼՄ