Պետությունը 3 տարի ևս կվճարի սահմանապահ բնակիչների սպառած գազի, լույսի, ոռոգման ջրի 50 %-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

սահման

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել սահմանապահ բնակավայրերի բնակիչներին էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի վճարների փոխհատուցման մասին:

«Սահմանապահ կողքիդ ենք...

Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
❗-50% էլեկտրաէներգիան,
❗-50% բնական գազը,
❗ -50% ոռոգման ջուրը:

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
❗100% հողի հարկը,
❗100% գույքահարկը:

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
❗50% զեղչված կամ
❗ԱՆՎՃԱՐ:

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
❗100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են):

Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի
❗ 100% փոխհատուցում:

Աստված մի՛ արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
❗ 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն,
❗ 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Eduard Aghajanyan արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Sipan Pashinyan հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառութնան տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչեւ 2024 թ. հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ. Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,-գրել է Սիսակ Գաբրիելյանը։

--00—ԼՄ