ԿԳՄՍ-Ն վարույթ է սկսել ԲՈԿ-ի դեմ . Փաշինյանը միշտ նախարարի կողմն է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 29, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել: Նախարարի՝ մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց որոշումներն անգամ իշխող խմբակցությունում ընկալելի չեն:

Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա եւ որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաեւ գործադիրին, բաց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինս վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է եւ կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից: 

Անգամ կրթական համակարգի ներսում ծագած խնդիրների պարագայում վարչապետն Արայիկ Հարությունյանի կողմն է բռնում։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի վարչական բողոքի հիման վրա վարույթ է սկսել Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ, որը Գալոյանի դոկտորականը որակազրկել է:

Ավելին, նախարարության մեր աղբյուրների համոզմամբ՝ հնարավոր է չեղարկվի ԲՈԿ որոշումը Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ էլ լուրջ հակասություններ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ