Նոր Գեղիում ոռոգման ջրի խցանումը բացելիս խողովակում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

դի

Հուլիսի 28-ին՝ ժամը 14:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՋՕ-ի (ջրօգտագործողներ) աշխատակիցների հետ համատեղ ուժերով դին դուրս են բերել խողովակից։

--00—ԼՄ