Լիդիանի աշխատակիցների հայցն ընդդեմ ոստիկանության չբավարարելու դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

հասարակական

Ոստիկանության դեմ հայցադիմումը ներկայացվել է «Լիդիան Արմենիա» ընկերության 36 նախկին աշխատակիցների կողմից և առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 6-ին: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընկերության նախկին աշխատակիցների պաշտպան Արմեն Մելքումյանը:

Պաշտպանը նշեց, որ դիմումին միացել են ևս 85 հոգի նախկին աշխատակիցներից։

«Արդեն 25 ամիս է՝ հանքը ապօրինի փակ է մի խումբ անձանց կողմից, որոնք հանդես են գալիս բնակչության անունից, բայց այդ 10-15 հոգին, որոնք ապօրինաբար փակում են հանք մուտք գործելու տարածքը, որևէ առնչություն չունեն բնակչության հետ: Հայցի պահանջի հիմքում դրել ենք ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ իրենց համար բարենպաստ դատական ակտ չլինելու դեպքում դիմելու են ՄԻԵԴ։

--0--ԿԿ