Գառնիում՝ 39-ամյա բնակչի տանը, հայտնաբերվել է կանեփի 12 թուփ, մարիխուանա, «ԱԿ-47» ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։

Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում Գառնի գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում խուզարկություն կատարեցին։

Արդյունքում հայտնաբերվեցին կանեփի 12 թուփ, 2 կիսաչոր թուփ, մարիխուանայի նմանվող զանգված, «ԱԿ-47» ինքնաձիգ՝ խլացուցիչով և փամփշտատուփով, որի մեջ 5,45 մմ տրամաչափի` 23, և ևս 21 հատ ինքնաձիգի փամփուշտներ էին։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ