Լաուտարո Մարտինեսը պատրաստ է սպասել մեկ տարի՝ հանուն Բարսելոնա տեղափոխության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

սպորտ

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է սպասել «Բարսելոնա» տեղափոխվելուն մինչև հաջորդ տարի: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն, 22-ամյա ֆուտբոլիստը դեմ չի հիմա տեղափոխվել կատալոնյան ակումբ, բայց միլանցիները չեն ցանկանում զիջումների գնալ տրանսֆերային գումարի շուրջ, ինչը կատալոնացիների համար անընդունելի է կորոնավիրուսի համավարակի շրջանում:

Հաղորդվում է, որ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մարտինեսի հետ, քանի որ գործող պայմանագիրն ավարտվում է 2013 թվականին:

--0--ԿԿ